ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի (Կալիֆոռնիա) իշխանություններն արգելել են դեմքերի ճանաչման ծրագրերի կիրառումը ոստիկանության և տեղական այլ գերատեսչությունների կողմից, հաղորդում է New York Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ արգելքը կտարածվի տեխնոլոգիայի օգտագործման, ինչպես նաև տեխնոլոգիան օգտագործող արտաքին համակարգերից ստացված տեղեկատվության վրա: Համապատասխան որոշումը ստացել է ավագանու ութ անդամների մեծամասնության աջակցությունը:

Ինչպես նշում է պարբերականը, Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ առաջին քաղաքն է, որտեղ որոշել են ձերբազատվել ոստիկանության կողմից խոշոր և մանր հանցագործությունների փաստով կասկածյալների որոնման համար կիրառվող տեխնոլոգիայից:

Ներկայումս դեմքերի ճանաչման համակարգն այս կամ այլ կերպ օգտագործվում է ամերիկյան մի շարք օդանավակայաններում, մեծ մարզադաշտերում և ոստիկանության մի քանի ստորաբաժանումներում, նշում է պարբերականը:

Ավելի վաղ քաղաքացիական ազատությունների համար հանդես եկող կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ ԱՄՆ կառավարությունը կարող է չարաշահել այս տեխնոլոգիան: Մասնավորապես, ակտիվիստները մտավախություն ունեն, որ իշխանությունները կարող են սկսել քաղաքացիների ակնդետ վերահսկողություն իրականացնել:

Նման արգելքների ներդրումը դիտարկվում է նաև Օքլենդում, Սոմերվիլում և Մասաչուսեթսում, գրում է պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել