Aysor.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ 

2018 թվականի սեպտեմբերի 17-ին` ժամը 11.40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Կապանի բաժին ահազանագ է ստացվել այն մասին, որ շտապ բուժօգնության մեքենայով մահացած վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել Կապան քաղաքի՝ 1953թ. ծնված բնակչուհին՝ ծանր գանգուղեղային տրավմա, արյունահոսող պատռվածք վերք, վերին վերջույթներում ճանկռվածքներ ախտորոշմամբ:

Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: 66-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես` հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հավանական ականատեսներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատամատնադրոշմային, համալիր դատահետքաբանական, դատակենսաբանական, դատանյութագիտական, ինչպես նաև՝ դատագենետիկական փորձաքննություններ, հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել