Tert.am-ը գրում է.

Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երևանի ամենակարևոր աշխատասենյակներում ծնված ձևակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում և վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։ 

Ի՞նչն էր աչքի ընկնում՝ բարձրացված հարցի արհեստականությունը։ Սա ստիպում է նորից անդրադառնալ դրան. այդ արհեստականությունը կարող է իր մեջ չարագուշակ բան պարունակել։ Ի՞նչը հունից հանեց և առիթ հանդիսացավ այս ձևակերպման հեղինակների համար։ Ֆորմալ՝ կար երեք առիթ.

Վարկած 1. Սերժ Սարգսյանի ներկայությունը Արցախում։

Տեսականորեն հնարավոր է, որ սա կարող էր լինել պատճառ, որովհետև Սարգսյանի ներկայությունը Մայիսի 9-ի տոնակատարություններին կասկածի տակ է դնում «Նոր Հայաստանի» կոնցեպտը։ «Նոր Հայաստանը» հաճախ ընդհանրապես հաշվի չի առնում ժառանգականության սկզբունքը և երկիրը դիտում է ոչ թե որպես մի ամբողջություն, որն այսօր պարզապես նոր փուլ է մտել, այլ՝ որպես զրոյից սկսվող մի միավոր։ Մոռանում է, որ այսօրվա Հայաստանը կա  «Հին Հայաստանի» շահած պատերազմի շնորհիվ, ու որ «հինհայաստանյան» փուլի գործիչների մոտ, բացի քաղաքական հաշվարկներից և օրվա ռեյտինգներից, կարող է լինել նաև մարդկային գործոն՝ կարոտել զոհված ընկերներին, ներկա լինել իրենց մասնակցությամբ ձեռք բերված տոնին։ Ի վերջո, դու կարող ես համարել, որ այս կամ այն գործիչը չունի քաղաքական ներկա, գուցե նաև՝ ապագա, բայց չես կարող խլել նրա անցյալը։

Վարկած 2. Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակը՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

Հնարավոր է, որ այս քայլն էր գնահատվում որպես հակահեղափոխության դրսևորում։ Հասկանալի է, որ սա նույնպես կոնցեպտուալ հակասության մեջ է մտնում «Նոր Հայաստանի» հետ, քանի որ պարզվում է, որ մինչև 2018 թվականի ապրիլն էլ Արցախը եղել է պետություն, և այդ պետությունն ունեցել է ղեկավար, նախագահ։ Որ «Հին Հայաստանի» օրոք հնարավոր է եղել կասեցնել ադրբեջանական տանկերի մուտքը Ստեփանակերտ, որոնք 15-20 րոպե հեռավորության վրա են եղել։ Որ եղել են մարդիկ, որոնք կարողացել են դա կազմակերպել, որ եղել են տարիներ, երբ այդ մարդկանց զոհվելու հավանականությունը հազար անգամ ավելի մեծ է եղել, քան՝ ապրելունը։ Որ եթե չլինեին այդ մարդիկ, չլիներ համերաշխությունը և չլիներ հստակ աշխատող պետական համակարգը, ապա չէր լինի ոչինչ, այդ թվում՝ Արցախը և «Նոր Հայաստանը»։ Եթե վերանանք պահի անոմալիայից, ապա պետության համար շատ ավելի վատ կլիներ, եթե Արցախի ներկա ու նախկին նախագահները լռեին։ Դա կնշանակեր անհիշողություն պետություն և  անտեսվող մարդկային գործոն։ Ու շատ լավ է, որ այդպես չեղավ։ Պահը կանցնի, իսկ փաստը մնալու է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել