Pastinfo.am-ը գրում է.
Սանկտ-Պետերբուրգում «Яндекс.Такси»-ի 39-ամյա վարորդը ձերբակալվել է՝ երեխայի հանդեպ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ կասկածանքով, հաղորդում է «Mash на Мойке» հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի, ապրիլի 26-ին տղամարդը աղջիկ երեխային տեղ հասցնելիս, խնդրել է նրա հեռախոսահամարը: Հետագայում տաքսու վարորդը սկսել է ինտիմ բնույթի լուսանկարներ ուղարկել երեխային և պնդել հանդիպումների մասին:
Մայիսի 5-ին աղջկա հայրը հայտնաբերել է վարորդի հետ երեխայի նամակագրությունը և դիմել ոստիկանություն: Տաքսիստը ձերբակալվել է, նրա հետ կաշխատեն քննիչները:
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2019/05/14/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել