Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է «Яндекс.Такси»- ից մանկապիղծը


00:15 , 15 մայիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Սանկտ-Պետերբուրգում «Яндекс.Такси»-ի 39-ամյա վարորդը ձերբակալվել է՝ երեխայի հանդեպ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ կասկածանքով, հաղորդում է «Mash на Мойке» հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի, ապրիլի 26-ին տղամարդը աղջիկ երեխային տեղ հասցնելիս,  խնդրել է նրա հեռախոսահամարը: Հետագայում տաքսու վարորդը սկսել է ինտիմ բնույթի լուսանկարներ ուղարկել երեխային և պնդել հանդիպումների մասին:

Մայիսի 5-ին աղջկա հայրը հայտնաբերել է վարորդի հետ երեխայի նամակագրությունը և դիմել ոստիկանություն: Տաքսիստը ձերբակալվել է, նրա հետ կաշխատեն քննիչները: