Aysor.am-ը գրում է.

Անթույլատրելի է 13-ամյա հայ երեխային ստիպել Թուրքիայում կրոնափոխ լինել. հայաստանյան քաղհասարակությունը պետք է պատշաճ արձագանքի թուրք հոգևորականի այս արարքին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով թուրք հոգևորական Նիհաթ Հաթիփօղլուի կողմից 13-ամյա Արթուրին ուղիղ եթերում կրոնափոխ անելու աղմկոտ միջադեպին։

Հիշեցնենք, որ կրոնափոխության դեպքը տեղի էր ունեցել նշված հոգևորականի վարած կրոնական հաղորդման ժամանակ։

«Պարզ է, որ 13-ամյա երեխան չի կարող ինքնագիտակցված կերպով նման որոշում ընդունել։ Դա՝ մեկ, երկրորդ՝ պետք է եզրակացնել, որ նրան ուղղորդել կամ ստիպել են, իսկ դա հենց իսլամով արգելված է։ Իսլամը քարոզում է, որ բռնի ճանապորհով չի կարելի մարդուն մահմեդականացնել։ Մարդն ինքը պետք է այդ ուղին ընտրի։ Այսինքն՝ այս քայլը նույնիսկ իսլամի տեսանկյունից է անընդունելի», - նշեց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել