NASA-ին լրացուցիչ 1․6 մլրդ դոլար կհատկացվի Լուսնի և Մարսի գաղութացման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իմ վարչակազմի օրոք մենք վերականգնում են NASA-ի առաջնայնությունը, և մենք Լուսին ենք վերադառնում, իսկ հետո Մարս կուղևորվենք»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

Առաջին անգամ Լուսինը նվաճել է ամերիկյան «Ապոլոն-11» տիեզերանավը։ 1969-ի հուլիսի 20-ին Նիլ Արմսթրոնգի և օդաչու Բազ Օլդրինի լուսնային մոդուլը վայրէջք է կատարել Հանգստության ծովի շրջակայքում՝ Լուսնի տեսանելի հատվածում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել