Yerkir.am-ը գրում է.

Հոլանդիայի Արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է երկրի քաղաքացիներին Թուրքիա կատարելիք այցելությունների վերաբերյալ: Նախարարության պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Թուրքիայի ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու կասկածանքով այդ երկրի օդանավակայանում ձեր բջջայինները կամ էլ այլ էլեկտրոնային սարքավորումները ոստիկանության կողմից կարող է ստուգման ենթարկվել». հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը:

«Թուրքիայից դուրս ձեր արած արտահայտությունների պատճառով այնտեղ կարող եք հարցաքննության ենթարկվել, ներառյալ սոցցանցերում ձեր գրառումների համար: Ճանապարհորդություն իրականացնելիս խնդրում ենք սրանց ձեր մտքում պահեք». –նշված է հայտարարության մեջ:

Հոլանդիայի այս հայտարարությունը եկել է այն բանից հետո, երբ ֆրանսիական Լիոնի 1 համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Թունա Ալթընելը ձերբակալվեց Թուրքիայում: Ալթընելը մեղադրվում է Լիոնում անցկացված հանրային քննարկման ժամանակ ահաբեկչական քարոզի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել