Կնոջ տեղը խոհանոցում է, համառորեն պնդում էին շատ տղամարդիկ, մինչև կանայք չապացուցեին, որ տղամարդկանց հետ կարող են մրցել աշխատավայրում:
Սակայն կարծրատիպերը, որ կանայք ստեղծված չեն աշխատանքի համար, շատ կանանց խանգարում են բարձրանալ կարիերայի աստիճաններով:
Առաջին միֆը այն է, որ տղամարդիկ և կանայք ստանում են նույն աշխատավարձը: Իրականում որոշ տվյալներով՝ կանայք ստանում են տղամարդկանց աշխատավարձի 60-80 %-ը: Պայքարել այս փաստի դեմ կարելի է մի տարբերակով` այնպես, ինչպես տղամարդիկ: Վատ մի զգացեք դրսևորել ձեզ աշխատավայրում, եղեք պահանջկոտ և այնպես հագնվեք, որ ձեզ լուրջ ընդունեն:
Երկրորդ միֆը այն է, որ կանայք դուրս չեն գալիս հղիության դեկրետից, որովհետև չեն ուզում: Իրականում, հղիությունից հետո շատ կանայք չեն վերադառնում աշխատանքի, որովհետև իրենց նման հնարավորություն չի ընձեռվում, իսկ ընտանեկան բյուջեն չի բավարարում դայակ վարձելու համար: Եթե ուզում եք մայրանալ ու միաժամանակ պահպանել նախկին աշխատանքը, ապա նախապես պետք է խոսել Ձեր ղեկավարների հետ վերադառնալու համար:
Երրորդ միֆն այն է, որ Ձեր տղամարդու կարիերան ավելի կարևոր է, քան Ձերը: Իրականում, արդեն վաղուց անցյալում են նման ժամանակները: Ի դեպ, աշխատող կանայք ավելի քիչ են սթրեսներ ապրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել