Մի երիտասարդ տղա Հյուսիսային Դակոտայից տեղափոխվեց Ֆլորիդա և գնաց մեծ առևտրի կենտրոն՝ աշխատանք փնտրելու:
Տնօրենը հարցնում է նրան. «Դուք աշխատանքային փորձ ունե՞ք»:
«Այո,- պատասխանում է տղան,- ես Հյուսիսային Դակոտայում փոշեկուլ էի վաճառում»:
Տնօրենն այդքան էլ համոզված չէր, բայց նա հավանեց այդ տղային և որոշեց նրան հնարավորություն տալ․ «Լավ, կարող եք սկսել վաղվանից: Երեկոյան կգամ և կտեսնեմ, թե ինչպիսի հաջողությունների եք հասել»:
Առաջին աշխատանքային օրը դժվար էր, բայց տղան պատվով հաղթահարեց այդ փորձությունը: Երեկոյան տնօրենը եկավ առևտրի բաժին:
«Քանի՞ գնորդ ես ունեցել այսօր»,- հարցնում է տնօրենը:
Տղան պատասխանեց. «Մեկ»:
Տնօրենի դեմքը փոխվեց. «Ի՞նչ է նշանակում մեկ: Սովորաբար մեզ մոտ մեկ վաճառողն ունենում է 20-30 գնորդ: Այսպես չի լինի: Դու չես համապատասխանում մեր պահանջներին»:
Տղան այնպիսի վախեցած տեսք ուներ, որ տնօրենը նույնիսկ սկսեց խղճալ նրան: Նա մի փոքր հանգիստ տոնով հարցրեց. «Եվ որքա՞ն գումար նա ծախսեց»:
Տղան բարձրացրեց աչքերն ու ասաց. «101,237 դոլար 65 ցենտ»:
Տնօրենի հոնքերը բարձրացան ճակատին. «Որքա՞ն: Այդ ի՞նչ ես վաճառել նրան»:
Տղան պատասխանեց. «Սկզբում ես նրան վաճառեցի նոր ձկնորսական կարթեր: Հետո այդ կարթերին համապատասխան նորաձև կարթաձող ընտրեցինք: Հետո ես հարցրի նրան, թե որտեղ է գնալու ձկնորսության, տղամարդը պատասխանեց, որ գնալու է լճափ, և ես ասացի նրան, որ իրեն պետք կգա լավ ռետինե մոտորանավակ:
Երբ նա մտահոգվեց, որ մոտորանավակը չի տեղավորվի իր Honda մակնիշի մեքենայի մեջ, մենք միասին գնացինք և նրա համար ընտրեցինք Pajero մակնիշի մեքենա՝ կցասայլակով»:
«Դու ուզում ես ասել, որ այդ տղամարդը եկել էր ձկնորսական կարթ գնելու, իսկ դու նրան վաճառել ես մոտորանավակ և մեքենա՞»,- տնօրենի ծնոտը կախ էր ընկել:
«Ոչ, ոչ: Նա եկել էր կնոջ համար միջադիր գնելու: Իսկ ես նրան ասացի՝ քանի որ հանգստյան օրերն այսպես թե այնպես կորչելու են, ավելի լավ է գնալ ձկնորսության»: