Tert.am-ը գրում է.

Հայերն արդեն իրենց եվրոպացիներ են զգում, բուռն քննարկում են հանդուրժողականության ու տրանսգենդերության խնդիրները, սակայն երկրում կենսամակարդակը շարունակում է չափազանց ցածր մնալ, գրում է gazeta.ru-ի թղթակից Ռուստեմ Ֆալյախովը: Հայաստանում միջին աշխատավարձը $300-400 է, կենսաթոշակը՝ $85: Սակայն սա չի խանգարում Հայաստանի բնակչությանը հավատալ լավ ապագային:

Հոդվածագիրն անդրադարձել է վերջերս Ազգային ժողովում մարդու իրավունքների թեմայով հրավիրված լսումների ժամանակ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին, որը ղեկավարում է «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» հասարակական կազմակերպությունը: Սա մեծ աղմուկ էր բարձրացրել երկրում:

«Կարդում ես Հայաստանի մասին նորությունները, տպավորություն է ստեղծվում, թե այն Եվրամիության անդամ է կամ ԱՄՆ 51-րդ նահանգն է հանդիսանում: Մի խոսքով՝ նման մի վայր, որտեղ տրանսգենդերների, ԼԳԲՏ համայնքի, հանդուրժողականության թեման ամենաքննարկվողն է: Սակայն ո՛չ հետխորհրդային տարածքում, որտեղ ամենառեզոնանսային թեմաները աշխատավարձերն են, թոշակները, կոմունալ ծառայությունները, քրեական «ռազբորկաները»»,- գրում է հոդվածագիրը:


Հայաստանը փորձում է ոտքի կանգնել
 

Հայաստանում կենսամակարդակն այնպիսին է, որ թվում է՝ հանդուրժողականության ժամանակը չէ: Բնակչությունը կիսաքաղցած է ապրում: Երկրի նոր իշխանությունները խոստացել են կտրուկ իջեցնել հարկերը և գոնե փոքր-ինչ բարձրացնել աշխատավարձերը:

«Մենք կխրախուսենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք ոտքի կանգնեն, ուղղեն մեջքները, հավատան իրենց ուժերին, այլ ոչ թե համակերպվեն իրենց աղքատության ու անհուսալի դրության հետ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դեռ Փաշինյանն ունի բնակչության վստահությունը: Սակայն ընդդիմությունն արդեն հայտարարում է, որ «հեղափոխական են միայն կառավարության նոր ղեկավարի ելույթները, այլ ոչ արդյունքները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել