Պլացեբոյի էֆեկտ

Այսօր հայտնի է, որ պլացեբոն փաստացիորեն փոփոխություններ է կատարում գլխուղեղում։ Ձեզ ասում են, որ դեղահաբերը կօգնեն, և Դուք իսկապես թեթևություն եք զգում, մինչդեռ իրականում այդ հաբերը պարզապես կոնֆետներ են։ Ինչո՞ւ է սա աշխատում։

Գիտնականները վաղուց են ուսումնասիրում պլացեբոյի էֆեկտը՝ չափելով մարդկանց ուղեղների ակտիվությունը։ Նրանք կարողացել են իմանալ, որ ուղեղը շատ հետաքրքիր եղանակով է արձագանքում այն դեղամիջոցներին, որոնք իրականում ոչ մի ազդեցություն չունեն։ Սակայն ինչո՞ւ է այս ամենն այսպես՝ պարզ չէ։

Տիեզերական ձայներ

Այսօր անգամ երեխաները գիտեն, որ ձայնը Տիեզերքում տարածվել չի կարող, սակայն 2009 թ. ՆԱՍԱ-ի գիտնականները ռադիոալիքներ հայտնաբերեցին, որոնք արձակվում էին աստղերից։ Սպասվում էր, որ «աղմուկն» աննշան կլինի, սակայն ARCADE-ն՝ ռադիոալիքները ֆիքսող սարքը, կարողացավ ընկալել այնպիսի ազդանշաններ, որոնք գիտնականներին ապշեցրին։

Աստղագետները ստացված ձայնագրություններն անվանեցին «տիեզերական մռնչյուն»։ Եվ չնայած որ բազմաթիվ տեսություններ կան, որոնք պատմում են ձայների առաջացման մասին, դեռևս գոյություն չունեն հստակ ապացույցներ և պարզաբանումներ այս երևույթի վերաբերյալ։

Մպեմբայի էֆեկտ

Սա իսկապես խելահեղ երևույթ է, որն ապացուցում է, որ հնարավոր է ճանապարհորդել ավելի մեծ արագությամբ, քան լույսի արագությունն է։ Ահա թե ինչպես է այն աշխատում. մի միավորը բաժանվում է երկուսի։ Նրանք դառնում են փոխկապակցված, այսինքն՝ անկախ նրանից, թե իրարից ինչքան հեռավորության վրա են դրանք գտնվում, եթե մի մասնիկի հետ որևէ բան պատահի, մյուսը նույնպես կարձագանքի։ Սա տեղի է ունենում մի պահի ընթացքում, որն արագությամբ գերազանցում է լույսի արագությունը։

Ժամանակը, հավանական է, իլյուզիա է

Համաձայն Տիեզերքի քվանտային մոդելի՝ ժամանակ առհասարակ գոյություն չունի։ Այն մենք ստեղծել ենք կյանքը հեշտացնելու համար։ Որոշ հետազոտողներ ասում են, որ այս տեսությունը տարօրինակ շատ երևույթներ կարող է բացատրել, որոնք մենք տեսնում ենք Տիեզերքում։ Եթե անկախ դիտորդը նստեր «Տիեզերքի սահմաններից դուրս», ապա կտեսներ, որ իրականում ոչինչ էլ չի փոխվում։

Անցյալը ենթարկվում է փոփոխության

Համաձայն քվանտային ֆիզիկայի՝ շատ մանր մասնիկները, ինչպիսիք են, օրինակ, ատոմները, կարող են գոյություն ունենալ կա՛մ որպես ալիքներ, կա՛մ որպես մասնիկներ։ Երբ մենք հետևում ենք դրանց վիճակին, տեսնում ենք մի բան, սակայն փոփոխվելուց առաջ դրանք միաժամանակ գտնվում են ալիքի ու մասնիկի կարգավիճակում։

Որոշ փորձեր ցույց են տվել, որ այս ամենը մաքուր ճշմարտություն է։ Գիտնականներն առանձնացրել են հելիումի մի ատոմ և ուսումնասիրել են լազերով, որպեսզի իմանան՝ այն իրեն որպես ալի՞ք, թե՞ որպես մասնիկ կդրսևորի։ Արդյունքում պարզվել է, որ ատոմն իր կարգավիճակը փոխում է կախված այն բանից՝ արդյոք արտաքին ազդեցություն տեղի ունենո՞ւմ է, թե՞ ոչ։

Այլ կերպ՝ երբ գիտնականները էականորեն փոխել են՝ կատարման եղանակը երկրորդ լազերով ատոմն անցկացնելով, երբ ատոմը դեռ ճամփորդում էր դեռ առաջինով, փոխվեց նախկինը։ Ատոմը «պահում էր» իրեն որպես մասնիկ, չնայած որ մինչ այդ ալիք էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել