Նրան կոչում էին Չե։
Երբ դարձավ Կուբայի Ազգային բանկի տնօրենը, նոր արժեթղթերը նույնպես ստորագրեց մականունով՝ Չե։ Դա դժվար թարգմանելի իսպաներեն արտահայտություն է, որը գործածվում է հատկապես Բուենոս Այրեսի շրջակայքում։ Մոտավորապես նույն նշանակությունն ունի, ինչ հայկական «դե» կամ «ապա» արտահայտությունները։
Երբ դարձավ Կուբայի Ազգային բանկի տնօրենը, նոր արժեթղթերը նույնպես ստորագրեց մականունով՝ Չե։ Դա դժվար թարգմանելի իսպաներեն արտահայտություն է, որը գործածվում է հատկապես Բուենոս Այրեսի շրջակայքում։ Մոտավորապես նույն նշանակությունն ունի, ինչ հայկական «դե» կամ «ապա» արտահայտությունները։
Ասում են` արգենտինացիները հաճախ են գործածում «չե» արտահայտությունը, իսկ Էռնեստո Գևարան արգենտինացի էր։ Ծնվել է 1928 թվականին, Ռոսարիոյում։ Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետը։
Այդ մականունով նրան կնքեցին Սիերա Մաեստրա լեռներում, երբ Ֆիդել Կաստրոյի հետ մեկտեղ պայքարում էր Կուբայի ազատության համար։ Կուբայական հեղափոխության ավարտից հետո մեծ փորձարարություն ձեռնարկեց։ Հավատում էր, որ կարելի է ազատագրել նաև Բոլիվիան։ Ուղիղ քսան տարի բոլիվիացիները երազում էին ազատության մասին։ Հետո հակահեղափոխական խռովություն տեղի ունեցավ, և գեներալ Ռենե Բարիենտոս Օրտունյոն հաստատեց բռնությունների, երեսպաշտության ու սոցիալական ճնշումների իշխանություն։
Տնտեսությունը շեշտակի անկում ապրեց, բայց երկու հարյուր հազարանոց բանակն աճեց հարյուր հազարով։ Նավթային պետական ընկերություններն առաջընթաց չունեին, բայց դրան հակառակ շեշտակիորեն աճում էին արտասահմանյան «Գալֆ Օյլ Քոմփընի» ընկերության եկամուտները։ Երկրում իրենց կամքն էին թելադրում Ամերիկայի զինվորականության ներկայացուցիչները։ Առաջինն ապստամբեցին հանքափորները, սակայն նրանց ապստամբությունն արագ ճնշվեց։ Երկրում իշխողը ոստիկանությունն էր, գլխավոր խոսքը պատկանում էր գեներալներին։
Մարդիկ տառապում էին, իսկ Չե Գևարան հավատում էր, որ Բոլիվիայում նույնպես հասունացել է հեղափոխությունը, այդ պատճառով էլ մի բուռ հավատարիմ մարդկանց հետ գնաց Կորդիլերայի կուսական անտառներում կռվելու։
Համոզված էր, որ իր կողմը կգրավի ընչազուրկ հնդկացիներին, որ իր հետևից կգան չքավոր գյուղացիներն ու գործազուրկները։
Մեծ հիասթափություն ապրեց։ Ինքը խոսում էր, նրանք լսում էին, բայց դեմքերի ոչ մի մկանը չէր շարժվում։ Չէի՞ն հավատում օտարերկրացու խոսքերին։ Համոզի՞չ էին արդյոք փոքրամարմին, մորուքավոր երիտասարդի խոսքերը։ Որտեղի՞ց էր հայտնվել կանաչ համազգեստ հագած և տարօրինակ, մինչև այժմ իրենց անծանոթ իսպաներենով խոսող այս մարդը։ Մի՞թե եռանդուն շարժումներ անող կասկածելի օտարերկրացին կարող է մի բուռ ընկերներով հաղթել երեք հարյուր հազարանոց բանակին։ Գյուղացիների հոգում վախ կար: Նրանք մշակում էին 1953 թվականի բարեփոխումների ժամանակ ստացած իրենց հողակտորները և վախենում էին կորցնել իրենց փոքրիկ ունեցվածքը։ Մութ հայացքներով զննում էին հրացանավոր քարոզչին։ Լռեցին այնքան ժամանակ, մինչև օտարերկրացին ստիպված հեռացավ։ Գևարայի ջոկատին հաղթեցին ոչ թե տխրահռչակ «կանաչ բերետավորները», այլ լուռ ու անտարբեր հնդկացիները։ Բայց ամեն ինչ սկսենք սկզբից:
1966 թ. հոկտեմբերի 3-ին Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պաս ժամանեց մեքսիկացի գործարար Ադոլֆո Մենա Գոնսալեսը: Անհայտ տարիքի տղամարդ, ակնոցով, ճաղատ. նա ոչնչով չէր տարբերվում ամեն օր Սան Պաուլոյից ժամանող առևտրականներից: Գործարարի համար ամրագրված էր լյուքս համար «Կոպակաբան» հյուրանոցում:
Այդ անծանոթը Չե Գևարան էր: Նա անօրինական ժամանեց այստեղ, որպեսզի սկսի իր վերջին պատերազմը: Այստեղ նա իր կյանքում վերջին անգամ է քնում հարմարավետ ու փափուկ մահճակալին:
1966 թ. նոյեմբերի 4-ին Չե Գևարայի հետևից «Կոպակաբան» հյուրանոց եկավ Բոլիվիայի Կոմկուսին պատկանող Toyota ամենագնացը: Չե Գևարան գնում էր Ռիո Գրանդե գետի շրջան: Այնտեղ նրա համար լքված ագարակում արդեն պատրաստ էր շտաբը: Ագարակը պատկանում էր Չե Գևարայի մոտ ընկերուհուն, ում նա Տանյա էր անվանում:
Ագարակը, որը դարձել էր պարտիզանական շտաբ, Տանյան ձեռք էր բերել Չե Գևարայի հրահանգով: Կնոջ իրական անունը Թամարա Բունկե էր: Նա ծնվել էր Արգենտինայում, գերմանացի կոմունիստների ընտանիքում: Տանյան կուբայական հետախուզության գործակալ էր Բոլիվիայում, ինչպես նաև Բոլիվիայի նախագահի սիրուհին:
Թամարայի հետ Չե Գևարան ծանոթացել էր որպես Կուբայի դեսպան Արևելյան Բեռլին կատարած այցի ժամանակ, իսկ Թամարան հրաշալի թեկնածու էր նման հյուրին ուղեկցելու համար: Նա խոսում էր հինգ լեզվով, հմայիչ էր ու անկեղծ: Չե Գևարան պարզապես հիացած էր նրանով: Բոլիվիա Թամարա Բունկեն ժամանել էր 1964 թվականի նոյեմբերին որպես արգենտինացի ազգագրագետ, Լաուրա Գուտիերես կեղծանվամբ:
Իր պարտիզանական խումբը Չե Գևարան անվանել էր «Ազգային ազատագրության բանակ»: Ամանորի նախօրեին ապստամբների ճամբար ժամանեցին Տանյան և Կոմկուսի գլխավոր քարտուղար Մարիո Մոնխեն:
Մոնխեն և Գևարան |
Շուտով Մոնխեն լքեց ճամբարը, և Տանյան մնաց մենակ: Կողմնակիցների խումբը բաղկացած էր 16 կուբացիներից, 26 բոլիվիացիներից, պերուացիներից և արգենտինացիներից: Ընդհանուր առմամբ՝ 47 մարտիկ: Տանյան միակ կինն էր ջոկատում:
ԱՄՆ-ի մասնագետները երկար տարիներ հետևում էին Չե Գևարայի յուրաքանչյուր քայլին, վերլուծում նրա արտասանած կամ գրած յուրաքանչյուր նախադասությունը։ Գևարայի «Պարտիզանական պատերազմ» գրքույկը թարգմանվեց աշխարհի բազմաթիվ լեզուներով, իսկ ամերիկյան ռազմագետները պարտիզանների դեմ պայքարի պատրաստվող բոլոր զինվորներին ու գաղտնի գործակալներին ստիպում էին ընթերցել ու վերընթերցել այդ ձեռնարկը։ Գևարայի տեսական խորհրդածություններն ու գործնական ցուցումներն ուսումնասիրում էին ԱՄՆ-ի և դաշնակից երկրների ռազմական ակադեմիաների բազմաթիվ հոգեբաններ, քաղաքագետներ, սոցիոլոգներ։ Գաղտնի ծառայությունների վարժակենտրոններում ապագա գաղտնի գործակալները պարտավոր էին անգիր սովորել գրքի կարևորագույն հատվածները։ Արևմտյան գաղտնի ծառայությունների մասնագետները գիտեին Գևարայի բնավորության բոլոր թույլ և ուժեղ կողմերը, բժիշկ փորձագետները ճշգրիտ տեղեկություններ էին տալիս նրա առողջական վիճակի մասին, հրապարակվող և գաղտնի լուրերի հիման վրա կազմվում էին նրա հիվանդությունը բնութագրող զեկուցագրեր։
1966 թվականի նոյեմբերի 7-ին Պենտագոնը տեղեկացավ, որ պարտիզանական կռիվների լեգենդար հերոսը հրաժարվել է մինիստրական աթոռից և իր տասնյոթ ընկերների հետ Կուբայից անցնել Բոլիվիա, որպեսզի պայքարի այդ երկրի ազատության համար։
Բոլիվիայի ռազմական ինքնաթիռները նապալմով (այրվող նյութ) ռմբակոծում էին Նանկաուաս գետի երկարությամբ ձգվող անծայրածիր անտառները։ Բոլիվական բանակի գլխավոր շտաբի պետ Կուետոն թռավ Բուենոս Այրես, որպեսզի զգուշացնի հարևաններին։ Տիրակալները սարսափով էին լցվել։ Եթե Բոլիվիայում հաղթի հեղափոխությունը, ապա ո՞վ կարող է երաշխավորել Չիլիի, Արգենտինայի, Բրազիլիայի կամ Պարագվայի անվտանգությունը։
Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Պարագվայը և Պերուն մի բուռ պարտիզանների դեմ համատեղ պայքար ծավալելու նպատակով դաշինք կնքեցին։ Սանտա Կրուսում հանդիպեցին Արգենտինայի և Բրազիլիայի ներկայացուցիչները, որպեսզի ազատության համար կռվող մարտիկների դեմ հանեն միացյալ ջոկատներ։
Հարավային Կորեայից, Վիետնամից ու Կոնգոյից Բոլիվիա ժամանեցին ամերիկյան մասնագետները, որպեսզի տեղացիներին սովորեցնեն պարտիզանների դեմ պայքարելու արվեստը։ Վաշինգտոնում շարունակում էին խորհրդակցել։ 1967 թվականի ապրիլի 9-ին Պենտագոնում տեղի ունեցավ ստրատեգիական հանձնաժողովի արտակարգ նիստը։ Նիստը նախագահում էի պետական քարտուղար Դին Ռասկը։ Նիստին մասնակցում էր նաև ԿՀՎ-ի տնօրենը, նրա տեղակալներն ու խորհրդականները։ Հանձնաժողովը քննարկում էր Գևարայի պարտիզանների դեմ ծավալվելիք գործողությունների ծրագիրը։
Պենտագոնում հավաքված հարգարժան պարոնները որոշեցին. ԿՀՎ-ն վարագույրների հետևից կղեկավարի Գևարայի դեմ ծավալվելիք բոլոր գործողությունները, բայց ասպարեզում չի երևա և ոչ մի ամերիկացի։ Դրանից մի քանի օր հետո Բոլիվիայում հայտնվեց ամերիկացիների հատուկ խումբը։
Լատինամերիկյան վեց պետություն, լավ զինված վեց բանակ Կորեայում և Վիետնամում փորձ ձեռք բերած ամերիկացի խորհրդականների և ԿՀՎ-ի տասնյակ գաղտնի գործակալների օգնությամբ, արշավանք սկսեցին շնչարգելությունից ու հոդացավերից տառապող Չե Գևարայի հրամանատարությամբ գործող մի բուռ պարտիզանների դեմ։
1967 թ. օգոստոսի 1-ին Լա Պաս քաղաք ժամանեցին երկու ԿՀՎ գործակալներ՝ կուբայական ծագման ամերիկացի Գուստավո Վիլոլդոն և Ֆելիքս Ռոդրիգեսը:
1967 թվականի օգոստոսի 14-ին բանակը գրավեց ապստամբների ճամբարներից մեկը, որտեղ, ի թիվս այլ բաների, զինվորները գտան բազմաթիվ պարտիզանների լուսանկարներ, որոնք Թամարա Բունկեն այնտեղ էր թողել անզգուշությամբ:
Շարունակությունն՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://ashxarhishurj.blogspot.com/2019/05/20-photo.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել