Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի զրուցակիցը ՀՅԴ Էկոնոմիկա և ֆինանսներ հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանն է։

Պաշտոնավարման 1 տարին ամփոփելիս վարչապետ Փաշինյանըներկայացրեց կառավարության կողմից իրականացված 100 փաստ։Սոցիալական հարթակներում, սակայն, դրան հաջորդեցինգնահատականները, թե ամենօրյա ընթացիկ աշխատանքները, որոնքնախորդ իշխանության օրակարգից էին, վարչապետը ներկայացրել էորպես իր կառավարության ձեռքբերում և դա որպես փաստներկայացրել հանրությանը։ Այս հարցի առնչությամբ ո՞րն է Ձերմեկնաբանությունը։

- Գիտեք, նախ այդ փաստերի շարվածքը թույլ է տալիս մտածելու, որ ըստ ոլորտների որոշակի քանակներով իրար հաջորդում էին, տպավորություն էր, որ տեղեկանքներ էր հավաքվել նախարարություններից և կից մարմիններից, ուղղակի համարակալվել և ընթերցվում էր: Այդ էր պատճառը, որ թվարկված շարքը ուներ տարբեր բնույթ և ժամանակ չէր տրամադրվել, որպեսզի դասակարգվեր ըստ ռազմավարական, մարտավարական և օրվա առաջնային լուծում պահանջող խնդիրների: Իսկ Ձեր նշած հարցի երկրորդ մասն իսկապես կա, քանի որ ըստ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվարին գրանցված աշխատողների թիվը, նախորդ տարվա հունվարի հետ համեմատ, աճել է շուրջ 50 652-ով, իսկ այդ նույն նույն վիճակագրության համաձայն, 2018 թվականի առաջին չորս ամիսներին նույն տարվա հունվարի հետ համեմատած ավելացել է 28 383-ով: Բայց սա չի կարևորը, այլ այն, որ իսկապես խնդիրներն ախտորոշելու և գնահատելու դժվարություններ ունենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել