Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Գարեթ Բեյլի՝  «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում հայտացուցակից դուրս մնալը:

Ուելսցին բաց է թողնում երկրորդ խաղն անընդմեջ.

«Չգիտեմ, տեսնենք կխաղա արդյոք հաջորդ տուրում, թե ոչ: Նա լավ ֆիզիկական վիճակում է: Այն ուղերձը, որը ես տվեցի, շատ հստակ էր:

Տեսնենք, թե ինչպես կվարվեմ հաջորդ տուրում ու ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում: Այսքանը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել