Երեկ գրեթե որպես ընթերցող եմ հետևել լրահոսին: Մի հաղորդագրություն եղավ, որ ինքնասպանություն է գործել ցմահ դատապարտյալ Հազրոյանը: Վերջ: Հա մեկ էլ մանրամասներ, թե ինչպես է դա ինքնասպանություն գործել:
Ժողովուրդ, չե՞ք հիշում, թե դա ինչ էր արել: Դա նույն Մանվել Հազրոյանն էր, որը իր ծառայակից 4 ընկերներին սպանել էր, 3-ին վիրավորել էր, դեռ փորձել էր իրեն էլ վնաս տար, որ ապացուցեր, թե հակառակորդն է դա արել:
Մանվել Հազրոյանը ՀՀ ԶՈՒ-ում կատարված ամենամեծ հանցագործության հեղինակն է, և եթե արդարադատությունը չէր նախատեսում մահապատիժ, ապա դա ինքն իր հանդեպ արեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել