1+1
The Intouchables
Դերերում՝ Ֆրանսուա Կլյուզե, Օմար Սի, Անն Լե Նի, Օդրի Ֆլերո
Տարեթիվ - 2011
Երկիր - Ֆրանսիա
Կարգախոս - «Երբեմն պետք է մտնել ուրիշի աշխարհ, որպեսզի հասկանալ, թե ինչն է պակասում քո սեփականում»
Ռեժիսոր – Օլիվյե Նակաշ, Էրիկ Տոլեդանո
Սցենարիստ – Օլիվյե Նակաշ, Էրիկ Տոլեդանո
Կոմպոզիտոր – Լյուդովիկո Էյնաուդի
Ժանր – կատակերգություն, դրամա
Բյուջե - €9 500 000
MPAA ռեյթինգ – 17+
Տևողություն – 112 րոպե
Դժբախտ պատահարից տուժած հարուստ արիստոկրատ Ֆիլիպն օգնականի աշխատանքի է ընդունում մի մարդու, ով ամենից քիչն է համապատասխանում այդ պաշտոնին՝ երիտասարդ արվարձանաբնակ Դրիսսին, ով վերջերս է դուրս եկել բանտից: Չնայած Ֆիլիպը գամված է հաշմանդամի աթոռին, Դրիսսին հաջողվում է արիստոկրատի կյանքը լցնել արկածներով:
Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին`
- Օմար Սին հրավիրվել է ֆիլմի նկարահանումներին դեռևս մինչև սցենարի ստեղծումը:
- Ֆիլմի հիմքում ֆրանսիացի գործարար և արիստոկրատ Ֆիլիպ Պոցցո դի Բորգոյի իրական պատմությունն է. տղամարդը հաշմանդամ էր մնացել 1993 թվականի հուլիսի 27-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում:
- Ֆիլմի ստեղծման մուսա ռեժիսորի համար ծառայել է 2004 թվականին նրա դիտած վավերագրական ֆիլմը, որտեղ պատմվում է, թե ինչպես է արվարձաններից մի երիտասարդ խնամում հաշմանդամ Ֆիլիպ Պոցցո դե Բորգոյին:
- Նկարահանումներից առաջ Ֆրանսուա Կլյուզեն անձամբ այցելել է Ֆիլիպ Պոցցո դի Բորգոյին, որպեսզի անհրաժեշտ ինֆորմացիա ստանա իր դերի մասին: Որոշ ժամանակ դերասանն ուսումնասիրում էր նրա շարժումները, շնչառությունն ու խոսելու ձևը:
- Ինքը՝ Ֆիլիպ Պոցցո դի Բորգոն, 2001 թվականին հրատարակել է «Երկրորդ հնարավորություն» գիրքը, որն էլ հիմք է ծառայել ֆիլմի սցենարի համար:
- Թեև Օմար Սին պետք է խաղար սովորական մարդու դեր, նկարահանումներից առաջ դերասանը գրեթե հինգ կիլոգրամով նիհարել է: Նա համարում էր, որ արվարձանների՝ նման նախապատմությամբ սովորական բնակիչը պետք է ավելի աթլետիկ կազմվածք ունենա:
- Ֆիլմի ռեժիսորներ Օլիվյե Նակաշն ու Էրիկ Տոլեդանոն նույնպես անձամբ այցելել են Ֆիլիպ Պոցցո դի Բորգոյին: Նրա հետ ծանոթությունն ու զրույցները ստիպեցին ռեժիսորներին ավելի մեծ սիրով նկարահանել ֆիլմը:
- Ինքը՝ Ֆիլիպ Պոցցո դի Բորգոն է պնդել, որ ֆիլմն առաջին հերթին լինի կատակերգություն, ապա դրամա, քանի որ չէր ցանկանում, որ իր կյանքի հիման վրա նկարահանված ֆիլմը խղճահարություն և կարեկցություն առաջացնի:
Ֆիլմի սաունդթրեքը՝
Կադրեր ֆիլմից՝







Ֆիլմն օնլայն կարող եք դիտել այստեղ:



