Նիկոլի կողմից Ամուլսարի խնդիրը սոսկ բնապահպանական դիրքերից դիտարկելը նման է, թե բռնաբարության դեպքը դիտարկես միայն այն տեսանկյունից, թե արդյոք բռնաբարողը գործողության ժամանակ օգտագործել է պահպանակ, թե ոչ, և արդյոք գործողությունը հղի է բռնաբարության զոհի համար անցանկալի և առողջությանը վնասող հետևանքներով: Քրեական գործի շրջանակներում այդ մանրամասնությունները կարող են հանդիսանալ մեղամացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանք հանցանաց: Օրինակ, եթե հանցագործը, լինելով ՄԻԱՎ վիրուսակիր, դիտավորյալ տարածել է վարակը, դա ծանրացնում է հանցանքը, բայց հիմնական մեղքը մնում է բռնաբարության փաստը:
Հիմա Ամուլսարի դեպքում գործ ունենք առաջին հերթին Ջերմուկ համայնքի բնակիչների սահմանադրական իրավունքի «բռնաբարության» փաստի հետ, և բռնարարը պետք պատժվի անկախ նրանից, թե այդ գործողության նախապատրաստության վրա ինչքան գումար է ծախսել:
Ես չգիտեմ, թե Ամուլսարի հարցում Նիկոլի ականջին ով կամ ովքեր են նստած, բայց եթե կայացվեց էկոգաղութարարներին կանաչ լույս տվող որոշում, ապա դա լինելու է Նիկոլի ամենամեծ ստրատեգիական սխալն իր պաշտոնավորումից ի վեր, քանի որ հիմքում դա հակաժողովրդական որոշում է լինելու և իր դեմ հանելու է թե՛ Ջերմուկ համայնքին և թե՛ հայության գաղափարական հատվածին դրանից բխող հետևանքներով: Հետո չասեք, թե չի զգուշացվել, թե որտեղ է գտնվում գործող իշխանության դեմ լարված ականներից ամենավտանգավորը: