Tert.am-ը գրում է.

Կառավարության նիստի ժամանակ Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միրի Ռեգևը հայտարարել է, որ ներկա չի լինի «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունենում այսօր` Թել Ավիվում: Այս մասին հայտնում է Israelinfo-ն:

«Ինձ հրավիրել են, բայց ես մերժել եմ»,- հայտարարել է նա` հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել:

Մեկ տարի առաջ Ռեգևը շատ էր ոգևորվել Իսրայելի ներկայացուցչի հաղթանակի առիթով և ցանկանում էր ակտիվ մասնակցություն ունենալ կազմակերպչական աշխատանքներին: Նա պնդում էր, որ մրցույթն անցկացվի Երուսաղեմում և շատ այլ բարձրագոչ հայտարարություններ էր կատարում, որոնք նաև քաղաքական բնույթի էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել