Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Լեհաստանը չի պատրաստվում անցնել եվրոյի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով, Վարշավան կկարողանա անցնել եվրոյի, երբ երկրի տնտեսությունը հասնի Գերմանիայի մակարդակին:

Նա նաև հավելել է, որ լեհական զլոտին «պաշտպանում է» երկրի տնտեսությունը:

Կաչինսկին ընդգծել է, որ ներկայումս Լեհաստանը չի կարող «հրաժարվել զլոտիից»:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Լեհաստանը չի կարողանա հաղթահարել Ռուսաստանից «գազային» կախվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել