Գլխացավի դեպքում մարդիկ առաջին հերթին ընդունում են հանգստացնող դեղորայք, որը խնդիրը լուծում է միայն ժամանակավորապես։

Անկախ այն հանգամանքից, թե որքան անհրաժեշտ են դեղամիջոցները, նրանցում պարունակվող քիմիական նյութերը վնասում են օրգանիզմը։

Այդ իսկ պատճառով էլ պետք է ցավը հանգստացնելու համար հնարավորինս շատ օգտվել բնական միջոցներից։

Գլխացավից ազատվելու լավագույն բնական միջոցը աղով լիմոնադն է, որի պատրաստման համար անհրաժեշտ է 2 կիտրոնի հյութ, ծովային աղ և ֆիլտրացված, սակայն ոչ շշալցված ջուր։

Դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ է խառնել համաչափ քանակությամբ կիտրոնի հյութն ու ջուրը և ավելացնել մի փոքր աղ։

Ծովային աղը պարունակոում է էլեկտրոլիտների, օգտակար հանածոների բավարար քանակություն, որով էլ բարձրացնում է էներգիայի մակարդակը, հավասարակշռում սերատոնինի մակարդակը մարմնում, ուժեղացնում է դիմադրողականությունը և հեռացնում ցավը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել