Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

Հանդիպման մեկնարկին ԱԽ քարտուղարը ողջունել է հյուրերին Երևանում և ընգծել արդեն պարբերական դարձող հանդիպումների կարևորությունը:

Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծի մանրամասները, ինչպես նաև հայկական տիեզերական ծրագրի տեսլականը: Անդրադարձ է եղել տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրացիոն՝ ենթակառուցվածքային ու գիտական ծրագրերին:

Քրիստիան Նարդենին ներկայացրել իր պատվիրակության նպատակները և ծրագրերը՝ մասնավորապես կրթության և արդյունաբերության թվայնացման ոլորտներում: Քննարկվել են նաև ռազմական արդյունաբերությանը և կիբեր անվտանգությանը վերաբերող հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել