Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում նա իրեն լավագույնս է դրսևորել ու նվիրվել է 100 տոկոսով.

«Սրտաբանական վիրահատությունները շատ ավելի կարևոր են, բայց ես չեմ կարծում, թե մարդիկ ցանկանում են այդ վիրահատությունների մասին կարդալ այնքան, ինչքան՝ ֆուտբոլի մասին:

Դա հասկանալի է: Ոչ միայն ես, մենք բոլորս պետք է առավելագույնս օգտագործենք այն հանգամանքները, որն ունենք: Եթե արդյունքում այնպես ստացվի, որ մենք արծաթե մեդալ նվաճենք, հիանալի է, բայց մենք չենք կարողանա անել ավելին:

Եթե մարդիկ ինձ քննադատեն նրա համար, որ նախորդ մրցաշրջանում ոչինչ չեմ նվաճել, ես չեմ կարողանա որևէ բան փոխվել: Միայն կարող եմ ամեն հնարավոր բանն անել հաղթանակի համար, ու ես 100 տոկոսով վստահ եմ իմ ուժերին: Անում եմ ամեն հնարավոր բան:

Սա իդեալական պատկերը չէ, բայց սա լավագույն ես էի, ու ես չեմ կարող անել ավելին:

Այս մրցաշրջանը լի էր հրաշալի պահերով: Ամեն ինչ հնարավոր է այստեղ, այս ակումբում, այս քաղաքում՝ այս երկրպագուների հետ: «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը շատ ավելի արժե, քան «արծաթը»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել