Եթե երկրում վերջին մեկ տարում ընդամենը մեկ գործարան չի բացվել, էլ ո՞նց կարելի է խոսել տնտեսական հեղափոխության մասին:

Հեսա ամռանն էլ հազարավոր աշխատողների կկրճատեն: Օրենսդրական նախագիծն արդեն ԱԺ են ուղարկել: Ու սա այն պայմաններում, երբ երկրում աշխատատեղեր չեն ստեղծվում, իսկ ապրանքները գնաճ են ապրում։

Ո՞ւր են Տարոն Աճեմօղլուն և Սերժ Թանկյանը, ինչո՞ւ ներդրումներ չեն բերում: Մեր հեղափոխությունը ներդրողներին չի էլ հետաքրքրում, քանի որ հեղափոխությունը գրավիչ չէ և ռիսկեր է պարունակում նրանց համար:

Փաշինյանի գլխավորած կառավարությանը դժվար օրեր են սպասվում, քանի որ ժողովրդի ակնկալիքները չեն արդարացել: Փաշինյանին մեկ տարի է՝ չի հաջողվում տնտեսության սառույցը հալեցնել:

Եթե Փաշինյանը ցանկանում է արդյունքներ գրանցել, ապա պետք է ազատվի պետական կառավարման բարձր օղակներում հայտնված ոչ պրոֆեսիոնալ քայլարածներից և գործի արդյունավետ ու չվատնի ժամանակը, քանի որ ժողովրդի համբերությունն անսահման չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել