Panorama.am-ը գրում է․

Հատկապես Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին սաուդական մեդիայի աննախադեպ լայն անդրադարձից հետո կրկին ակտիվացել են արաբական, իսլամական աշխարհի ամենաազդեցիկ երկրի՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու թեման:

Արաբագետ Արմեն Պետրոսյանտ գրում է, այս տարի սաուդական մի քանի լրատվամիջոցներ Մեծ Եղեռնի թեման լուսաբանել են բավական հետաքրքիր շեշտադրումներով՝ արխիվային փաստաթղթերի, լուսանկարների տարածման, փորձագիտական կարծիքների շրջանառման նաև Թուրքիայի իշխանությունների ժխտողական կեցվածքը քննադատելու միջոցով և այլն:

Իսկ ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիդ Բուխարին այցելել էր Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսարան և հանդիպել Արամ Ա-ի հետ և Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ինչ խոսք, սաուդական քարոզչամեքենայի նման կեցվածքը նախ և առաջ պետք է պայմանավորել Անկարայի և ալ-Ռիադի միջև հարաբերությունների սրացմամբ, որը դրսևորվում է մի կողմից տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների համատեքստում, մյուս կողմից և հատկապես սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի՝ 2018թ. հոկտեմբերին Ստամբուլում սաուդյան հյուպատոսության տարածքում աղմկահարույց սպանության միջադեպի հետ կապված զարգացումներում: Թուրքական կողմը լրջագույն քաղաքական, քարոզչական արշավ է իրականացնում հատկապես սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել