44-ամյա դերասանուհի Միլա Յովովիչը և նրա ամուսինը՝ ռեժիսոր Փոլ Անդերսոնը, երկու դուստրերի են դաստիարակում՝ 11-ամյա Էվա Գաբոյին և 4-ամյա Դաշիել Իդենին։
Որոշ ժամանակ առաջ Միլան Instagram-ի իր էջում հրապարակել է ավագ դստեր դիմանկարը և երկրպագուներին զարմացրել է այն, թե աղջիկը որքան նման է մորը։
«Իմ կյանքը, իմ սերը, իմ ամեն ինչը, իմ դուստրը»,- լուսանկարը մակագրել է հայտնի մայրիկը։
Աստղի հետևորդների կարծիքով՝ աղջիկը մոր կրկնօրինակն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել