Armtimes.com-ը գրում է.

Ադրբեջանի ֆուտբոլային ասոցիացիան վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մպիթարյանը Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու հետ կապված խնդիրներ չի ունենա: Այս մասին գրում է ռուսական ТАСС գործակալությունը: Լրատվամիջոցը նշում է, որ ՈՒԵՖԱ-ն մեկնաբանություն է տվել հարցի շուրջ եւ ասել, որ Ադրբեջանն առանց խնդիրների վիզա կտրամադրի:

Նշվում է, որ ֆուտբոլիստներին վիզա տալը ստանդարտ գործընթաց է, որով անցնելու է նաեւ «Արսենալը»: Հետեւաբար Մխիթարյանի հարցում խնդիրներ չեն առաջանա: Լրատվամիջոցը նաեւ ընդգծում է, որ Ադրբեջանից վստահեցրել են, որ անվտանգության անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն:

«Արսենալը» 2018-19 մրցաշրջանի եզրափակչում հանդես գալու իրավունքը նվաճեց՝ կիսաեզրափակչում շրջանցելով իսպանական «Վալենսիայի»: Մրցակիցը «Չելսին» է: Վճռորոշ հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել