Առավոտյան, երբ քաղաքը առավել քան ծանրաբեռնված է, մեծ խցանում է Մյասնիկյան պողոտայում (գազանանոցի ճանապարհ), Հերացի, Շրջանային, դեպի Մոնումենտ տանող ճանապարհին, Տերյան, Կորյուն փողոցներում (այդքանը միայն ես եմ տեսել): Պատճառը, ոնց հասկացա, Հերացու փողոցի ասֆալտապատումն էր, կուտակված տեխնիկան տեսա: Ուրիշ պատճառ (վթար և այլն) չկար: Չկար նաև ճանապարհային ոստիկանության որևէ ներկայացուցիչ: Վարորդները խաչմերուկներում ինքնակարգավորվում էին:

Հ.Գ. Ապրեք, ասֆալտապատման աշխատանքները միշտ առավոտյան սկսեք:
Հ.Գ.2. Խցանման մեջ Մյասնիկյան պողոտայում էր հայտնվել քաղաքապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել