Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ։ Մի կողմ դնենք դրա բարոյահոգեբանական ասպեկտը՝ այն, որ չի բացառվում այն տարբերակը, որ այդ խնդրի լուծման այս կամ այն տարբերակի կողմերը դրանից հետո նույն տարածքում չկարողանան միմյանց հետ ապրել, տարանջատող վիհը կարող է շատ խորը լինել։

Այդ հարցին մոտենանք տեխնիկական տեսանկյունից։ Ենթադրենք՝ 30%-ը դեմ է որևէ բան զիջել, 20%-ը պատրաստ է ամեն ինչ զիջել, 18%-ը պատրաստ է 5 շրջան զիջել, 3%-ը հանուն խաղաղության Սյունիքն էլ է պատրաստ տալ, 20%-ն առհասարակ կարծիք չունի, և այդպես շարունակ։

Այսինքն՝ դա հանրաքվեով լուծվող հարց չէ։ Դրա լուծումը մեկն է․ խորհրդարանը լուծարվում է, և նոր ընտրություններ են նշանակվում, որից հետո կուսակցությունները ներկայացնում են իրենց տեսակետներն ու սպասում են հանրության վճռին։ Նոր խորրդարանի տարբեր ուժերը, ըստ ստացված ձայների հանրագումարի, կգան կոմպրոմիսային տեսակետի։

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ չի կարող համ հանրաքվե կազմակերպել, համ էլ դրանից հետո իշխանությունը պահել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել