Գերմանական ԶԼՄ-ները վերջին շրջանում բավական հաճախակի են անդրադառնում այդ երկրի թուրքական համայնքում տեղի ունեցող հարսանիքներին:
Գերմանացիներին զարմացնում են հատկապես հարսանեկան արարողությունների «չտեսնված» ճոխությունը՝ 300-1000 հյուրերի մասնակցությամբ, դրանց ընթացքում ընդունված ավանդույթները՝ առնվազն 3 գիծ ունեցող մայրուղիները հարսանեկան ավտոշարասյան կողմից փակելը, բարձր ազդանշանով կարմիր լույսը և երթևեկության բոլոր հնարավոր կանոնները խախտելը, ոստիկանության հրահանգներին չենթարկվելը, գերթանկարժեք ավտոմեքենաներով տարբեր մանևրները, ցանկացած պահի մեքենայից դուրս գալ-պարելը և այլն:
Իսկ թուրքական համայնքն իր հերթին յուրօրինակ հպարտություն և հիացմունք է ապրում, լրջագույն հաջողություն համարում սեփական «մշակութային պերճանքի» միջոցով գերմանական մեդիայի ուշադրությունը գրավելու իրողությունը: