Ադրբեջանում տիպիկ ադրբեջանական “նորաձևության” նոր տենդենց է նկատվում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, Ադրբեջանում այսօր արդեն նորաձև են Հեյդար Ալիևի ստորագրությունը պատկերող դաջվածքները: Շոու բիզնեսի իգական սեռի շատ ներկայացուցիչներ որոշել են նոր ուղղություն մտցնել նորաձևությունում. իրենց մարմնի վրա դաջում են Հեյդար Ալիևի ստորագրություն:Ադրբեջանում հայտնի երգչուհի Ռաքսանան սոցիալական կայքերից մեկի իր էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ աղջկա թևին դաջված է Հեյդար Ալիևի ստորագրությունը: Երգչուհին նկարին կից հետևյալ մեկնաբանությունն է թողել. “Այսպես ես արտահայտում եմ սերս իմ նախագահի նկատմամբ”: Հեյդար Ալիևը ծնվել է 1923թ.-ի մայիսի 10-ին: Նա երկիրը ղեկավարել է 1993-2003թթ.: Նրան փոխարինել է իր որդին` ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել