ԱՄՆ-ի իշխանությունները հավանության են արժանացրել առանց դեղատոմսի հակաբեղմնավորիչների վաճառքը` հանելով բոլոր տարիքային սահմանափակումները: Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկման վարչության հայտարարության մեջ ասվում է, որ այդ կերպ կարելի է կրճատել անցանկալի հղիությունների քանակը: Մինչ այժմ “առավոտյան հաբերը” 16-ից փոքր աղջիկները կարող էին գնել միմիայն բժշկի դեղատոմսով: Հիմա, սահմանափակման վերացումը քաղաքական տարաձայնությունների է հանգեցրել: Հակաբեղմնավորիչների ազատ վաճառքի հակառակորդները խոսում են աղջիկների առողջությունը վտանգելու ու ծնողների իրավունքները սահմանափակման մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել