The Walt Disney Company ընկերությունը հայտարարել է «Աստղային պատերազմների» նոր դրվագների թողարկման ժամկետը, հաղորդում է The Variety-ն:

Ինչպես նշվում է, երեք ֆիլմերից առաջինն էկրան կբարձրանա 2022-ի դեկտեմբերի 16-ին, երկրորդը՝ 2024-ի դեկտեմբերի 20-ին, իսկ երրորդը՝ 2026-ի դեկտեմբերի 18-ին:

Հստակեցվում է, որ «Ավատարի» երկրորդ մասի պրեմիերան հետաձգվելու է և տեղի կունենա 2021-ի դեկտեմբերի 17-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Աստղային պատերազմները» դադար կվերցնի իններորդ մասից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել