Ներեք ոչ հայեցուս, ներեք հայուս գենը ոտնահարողիս ու այն համարձակությանս, որ փորձում եմ Հայաստանը ներկայացնողին փնովել, բայց նույնիսկ բաց հագնվելը արվեստ է, ավելին՝ մարդ կարող է վադալասկով լինել ու ավելի սեքսուալ, քան ուրիշ մեկը՝ ներքնազգեստով։
Սրբուկի ձայնային տվյալների մասին չեմ կարող ոչինչ ասել, բայց այս հագուկապը, որը, ըստ իմ կարծիքի, նրա համար է, որ ցույց տրվի, թե մենք էլ ենք ազատ ու մենք էլ կարող ենք ավելի բաց հագնվել, սեքսուալ չի, գրավիչ չի, սիրուն չի ու տենց։
Միգուցե նրա ոճաբանների մոտ սեքսուալության պատկերացումը սա է, բայց միայն էս երկարաճիտ սապոգները չեն խոսում սեքսուալության մասին ու ավելի վուլգար են, քան սեքսուալ։
Այո, ես պառավի նման բամբասում եմ, բայց, մեկ ա, ասում եմ՝ ըսկի սեքսուալ չի, սկիի սիրուն չի, սկի նայվող չի ու սկի գեղեցիկ չի։
Եթե ուզել եք «բաց հագցնեք» մեր աստղին, ապա չի ստացվել, եթե ուզել եք սեքսուալ հագցնեք, չի ստացվել, ճաշակով՝ էլի նույն պատմությունն ա։