Աշխարհում շատ վայրեր կան, որտեղ պարզապես ասեղ գցելու տեղ չկա։ Միաժամանակ այլ երկրների քաղաքներ ճանապարհորդելիս մենք պատկերացում անգամ չենք ունենում, թե ինչքան մարդաշատ են դրանք։ Ահա թե որոնք են աշխարհում 10 ամենախիտ բնակեցված քաղաքները։
10. Օսակա, Ճապոնիա
Օսակա քաղաքը համարվում է արևմտյան Ճապոնիայի ոչ միայն տնտեսական կենտրոնը, այլևս ամենախիտ բնակեցված քաղաքը։ Բնակչությունը կազմում է շուրջ 19,2 միլիոն մարդ։
9. Պեկին, Չինաստան
Պեկինի բնակչությունը հասնում է 20 միլիոն մարդու։ Քաղաքում մեծ թվով օտարերկրացիներ են բնակվում, մասնավորապես՝ բիզնեսմեններ, օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ։
8. Մումբայ, Հնդկաստան
Մումբայի բնակչությունը կազմում է 20,1 միլիոն մարդ։ Տղամարդկանց մեծ քանակը բացատրվում է նրանով, որ գյուղական համայնքներից վերջին ժամանակներում տղամարդիկ տեղափոխվել են այստեղ՝ աշխատելու։ Գրագիտության մակարդակը կազմում է 77%, ինչը բարձր է երկրում տիրող միջին մակարդակից։
7. Դաքքա, Բանգլադեշ
Դաքքայի բնակչությունը կազմում է 20,2 միլիոն։ Բնակության ամենամյա աճը շուրջ 4,2% է, որն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է Ասիայի քաղաքների շրջանում։ Աճի նման տեմպը բացատրվում է երկրի գյուղական շրջաններից մարդկանց կտրուկ ներհոսքով այս քաղաք։
6. Կահիրե, Եգիպտոս
Կահիրեի բնակչությունը հասնում է 20,4 միլիոնի, և այս թիվն արագորեն մեծանում է վերջին տասնամյակներում։ Պատճառներից մեկն այն է, որ ծնելիության մակարդակը չափազանց բարձր է, և այստեղ ևս տեղափոխվում են գյուղական շրջաններից։
5. Մեխիկո, Մեքսիկա
Մեխիկոյի բնակչությունը 21,6 միլիոն է։ Մեքսիկայի մայրաքաղաքը արևմտյան կիսագնդի ամենախոշոր մեգապոլիսն է։ Էթնիկական բոլոր խմբերի շուրջ 360 հազար մեքսիկական հնդկացիներ ապրում են հենց այս քաղաքում։
4. Սան Պաուլու, Բրազիլիա
Սան Պաուլուի բնակչությունը 21,8 միլիոն մարդ է կազմում։ Ինչպես և ողջ Բրազիլիայում, այնպես էլ Սան Պաուլուում բնակչությունը կազմված է տարատեսակ ազգային խմբերից, ինչը հասարակությանը բազմազանություն է հաղորդում։
3. Շանհայ, Չինաստան
Շանհայի բնակչությունը հասնում է 26,3 միլիոնի։ Այն Չինաստանի ֆինանսական և առևտրային կենտրոնն է։ Ավելի քան 5 միլիոն մարդ ապրում և աշխատում է Շանհայում ոչ պաշտոնապես, որոնցից 4 միլիոնը սեզոնային աշխատողներն են։
2. Դելի, Հնդկաստան
Դելիի բնակչությունը կազմում է 29,3 միլիոն։ Համարվելով Հյուսիսային Հնդկաստանի քաղաքական և տնտեսական կենտրոն՝ քաղաքը գրավում է Հնդկաստանի բոլոր արդյունաբերողներին և գրասենյակային աշխատողներին։
1. Տոկիո, Ճապոնիա
Աշխարհում ամենախիտ բնակեցված քաղաքը Տոկիոն է, որի բնակչությունը կազմում է 37,4 միլիոն մարդ։ Օրվա ընթացքում բնակչությունը մեծանում է 2,5 միլիոնով՝ շնորհիվ աշխատավորների և ուսանողների, որոնք այստեղ են գալիս հարևան շրջաններից։