Հայկական պատվիրակությունն արդեն Իսրայելում է, որտեղ այս տարի կայանալու է «Եվրատեսիլը»: Ինչպես հայտնում է Eurovision.tv-ն, Սրբուկն արդեն ունեցել է իր առաջին փորձը:

Սրբուկի առաջին փորձը ցույց է տալիս նրա ռոքային տեմբրի կարողությունները, աղջիկը պարզապես պայթեցրել է բեմը: Քսանչորսամյա երգչուհին Հայաստանի լավագույն ձայներից մեկն է։ Մասնակցելով հայկական «X Factor 7» և Ուկրաինայի «Ձայնը» նախագծին՝ նա գրավեց միջազգային հարթակներ: Երգչուհին համերգներով ներկայացել է տարբեր երկրներում, և այժմ այդ փորձը կօգնի նրան ամենահեղինակավոր երաժշտական նախագծում ներկայանալ:


Ի՞նչ է կատարվելու բեմում Սրբուկի ելույթի ժամանակ

Տեսախցիկը ցույց է տալիս երգչուհուն մեջքից, նա այդ ժամանակ նայում է հանդիսատեսին և ձեռքի դանդաղ շարժումներով կարծես դաշնամուր նվագում: Երբ երաժշտության ռիթը դանդաղում է, էկրանին հայտնվում են էֆեկտները:

Երգչուհին կրում է սև պիջակ երկարաճիտ կոշիկներով: Չնայած Սրբուհու տեսահոլովակում կան պարողներ, բայց բեմում երգչուհին մենակ է: Հավատարիմ մնալով տեսահոլովակի գույներին՝ բեմում կլինեն սև, կարմիր, սպիտակ լույսեր:  

Սրբուկը ներկայացնում է «Walking Out» երգը: Նա մայիսի 16-ին կբացի «Եվրատեսիլ 2019» երգի երկրորդ կիսաեզրափակիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել