Infocom.am-ը գրում է.
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա էր վարում Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։ Հետևաբար փորձեցինք ճշտել, թե արդյոք ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավորին․
-Այդ դեպքում ու՞մ մեքենան եք վարել:
-Բնակաբար, ես այդպիսի մեքենա ունենալ չէի կարող․ ընկերոջս մեքենան է: Մի պահ իրեն լավ չէր զգում, ես եմ վարել:
-Այսինքն` ապագայում այդ մեքենայով Ձեզ չե՞նք տեսնի:
-Ինքը Ռուսաստանից էր եկել մեկ օրով, հիմա գնում ա:
-Մեքենան տանելու է իր հետ, թե՞ Ձեր մոտ է մնալու:
-Իր մեքենան է, ինքն իրա մեքենայով եկել է, ռուսական մեքենա է, դրանով էլ գնալու է: Լիքը քաղաքացիներ, հատկապես հեղափոխությունից հետո, Ռուսաստանից գալիս են Հայաստան իրենց մեքենաներով: