Tert.am-ը գրում է.

ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Չիբիսը:

«Ցավոք, հաստատվել են վատթարագույն մտավախությունները: Հայտարարվել է, որ զոհվել է 41 մարդ: Այժմ ստուգվում են ցուցակները՝ պարզելու, թե Մուրմանսկից քանի բնակիչ է եղել»,-ասել է նահանգապետը:

Պաշտոնյան իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ հայտարարելով, որ նրանք 1-ական միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան, իսկ տուժածները՝ 500 000-ական ռուբլի:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել