Ըստ ամերիկյան գիտնականների՝ մարմնավաճառներին այցելող տղամարդիկ, որպես կանոն, միայնակ չեն: Ընդ որում, նրանց թվում շատ են հարգարժան և բարեկիրթ մարդիկ: Չիկագոյի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե ինչպիսի տղամարդիկ են օգտվում մարմնավաճառների ծառայություններից: Անցկացված սոցհարցումը ցույց է տվել, որ վերջին երկու տարվա ընթացքում զգալիորեն մեծացել է մարմնավաճառների պահանջարկը: 2010-ին նրանց ծառայություններից օգտվել է ամերիկացիների գրեթե 1 %-ը, իսկ 2012-ին այդ թիվը ավելացել է 14 %-ով:
Մարմնավաճառների ծառայություններից օգտվող տղամարդկանց ընդհանուր նկարագիրը՝ կայուն աշխատանք, սեքսի նկատմամաբ ազատ հայացքներ։ Այդ տղամարդը հաճախ ամուսնացած է: Նրանց վարքի վերլուծությունը ցույց է տվել, որ որքան բարձր է տղամարդու ինտելեկտուալ մակարդակը, այնքան հաճախ է նա քննարկում նրանց, ովքեր իրեն հաճույք են պատճառել:
Ամենաանկեղծ պատմությունները ներկայացնում են այն տղամարդիկ, ովքեր գիտական աստիճան ունեն և տարեկան վաստակում են 120 հզ. դոլարից ոչ պակաս: Այդ մարդկանցից շատերն ամուսնացած են եղել, բայց դժգոհ են եղել իրենց ամուսնական կյանքից: Նրանք հիմնականում դիմել են փողոցային մարմնավաճառների ծառայություններին, որից հետո համացանցում պատմել են իրենց զգացողությունների մասին:
Ի տարբերություն գիտնականների՝ գործարարներն աղջիկներին մեծ մասամբ փնտրում են համացանցում: Նրանք նրանց հետ հավասարի պես են շփվում և համարում են, որ նման կանայք աշխատանքի ընթացքում հաճույք են ստանում: Որոշ գործարարներ նույնիսկ պատրաստ են նման աղջկա հետ ամուսնանալ:
Նյութի աղբյուր՝ http://www.migtvr.com/2013/06/blog-post_8217.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել