Բրայան Մեյի, Ռոջեր Թեյլորի և Ջոն Դիկոնի ընդհանուր կարողությունը 585 մլն դոլար է կազմում:

Queen բրիտանական ռոք խմբի անդամները Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ից ավելի հարուստ են դարձել «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի շնորհիվ, որի պրեմիերան կայացավ անցած տարի: Հայտնի երաժիշտների կարողությունը հաշվարկել է The Sunday Times պարբերականը:

Ֆրեդի Մերկուրիի և Queen խմբի մնացած անդամների մասին պատմող ֆիլմի հաջողության արդյունքում ռոք խմբի ողջ մնացած անդամների՝ Բրայան Մեյի, Ռոջեր Թեյլորի և Ջոն Դիկոնի ընդհանուր կարողությունը 585 միլիոն դոլար է կազմել: Իսկ 2018 թ.-ին նրանցից յուրաքանչյուրը հարստացել է 33 միլիոն դոլարով:

Միևնույն ժամանակ, բրիտանական միապետի ֆինանսները նվազել են և կազմել 487 միլիոն դոլար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանում «Բոհեմյան ռապսոդիայից» մոնտաժվել են բոլոր հոմոսեքսուալ տեսարանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել