Մեր կողմից ժողովրդի շրջանում իրականացվող իրազեկման աշխատանքները հասնում են իրենց թիրախին և այդ մասին է վկայում Վարուժ Վրեժ Աղաջանյանի կողմից բարձրացված հարցը:
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Հայաստանում դեռևս մնացել են մարդիկ, ովքեր չեն վախենում և բարձրաձայնում են ճշմարտությունը:
Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին` հարցին անաչառ մոտեցում ցուցաբերելու և վարույթներ հարուցելու համար:
Ավելի ուշագրավ է ՀՀ առողջապահության նախարարության ժամանակավոր ղեկավարի անդրադարձը, որում նա փորձում է մեղադրել իր օրինական պարտականությունը և գործառույթը իրականացնող Առողջապահական տեսչական մարմնին «սեփական PR իրականացնելու մեջ» և իր գրառման մեջ տողատակով փորձում է սպառնալ տեսչական մարմնին:
Հայտնում եմ հարուցված վարույթների շրջանակներում տեսչական մարմնին օգնելու իմ պատրաստակամությունը:
Ուզում եմ նշել, որ մենք պատրաստ ենք նախարարության շենքում աշխատող և «խավարամտություն» բառի սիրահար խավարասերներին սովորեցնել և օգնել, որպեսզի հասկանան թե ինչ է գիտությունը և օրենքը:
Լավ մնացեք, մենք շարունակում ենք մեր գործունեությունը...