Գլիցերինով բաղադրատոմսեր:

1. Պատրաստենք հրաշք շամպուն: 1 թեյի գդալ գլիցերինին ավելացնում ենք սովորական շամպուն կամ պատրաստում ենք ինքներս. պատրաստում ենք երիցուկի կամ վաղենակի թուրմ (200 մլ), ավելացնում ենք 2 գդալ մանրացրած օճառ և 1 գդալ գլիցերին:

2. Վնասված և չոր մազերի համար
Մեկ ձվի դեղնուցը հարում ենք 1 թեյի գդալ գլիցերինով, ավելացնում ենք խնձորի քացախ,այնուհետև գերչակի կամ կռատուկի յուղ (մոտ 2 ճաշի գդալ): Խառնուրդը քսում ենք մազերին և պահում 30 րոպե: Կարելի է կրկնել 8 անգամ՝ շաբաթական երկու անգամ:

3. Յուղոտ մազերի համար
Օղու և գլիցերինի խառնուրդը քսել մազարմատներին և 15 րոպե հետո լվանալ մազերը:

4. Յուղոտ և սովորական մազերի համար պատրաստեք գլիցերինի դիմակ 2 ձվի դեղնուցով, 1 թեյի գդալ գլիցերինով և 3 կաթիլ եթերային ցիտրուսային յուղերով: Պահել մազերին 30 րոպե:

5. Դիմակ դեմքի և ձեռքերի չոր մաշկի համար
1 թեյի գդալը գլիցերինը և մեղրը խառնել, ավելացնել 3 գդալ գոլ ջուր և մի քիչ վարսակի ալյուր: Քսել մաշկին և թողնել 20 րոպե:

6. Յուղոտ մաշկը մաքրելու և հարթեցնելու համար գլիցերին ավելացնել սովորական կավե դիմակին, քսել և թողնել 12 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով:

7. Մարմնի մաշկի հարթեցման համար հավասար քանակությամբ գլիցերին և վարդաջուր խառնել և քսել մաշկին:

8. Մաշկի չորությունը վերացնելու համար գլիցերինը խառնել վազելինին:

9. Ձեռքերը լվանալուց հետո մաշկի չորությունը վերացնելու համարօգտագործեք գլիցերինի և հեղուկ օճառի խառնուրդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել