1992-ի դեկտեմբերի 22-ին՝ 26 տարի առաջ, Ուիգան քաղաքի հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Շոնա Գրեյսին։ 7 ժամ անց միևնույն ծննդատանը ծնվել է նրա ապագա ամուսինը՝ Թոմ Մագուայրը, հաղորդում է Daily Mail-ը։

Նրանք հասակ են առել միևնույն քաղաքում, սակայն ծանոթացել են միայն 2010-ին՝ 18 տարեկանում։

Фото: © Shauna Gracey/SWNS

Ընկերների կազմակերպած երեկույթից հետո Թոմը Շոնային սկսել է գրել սոցցանցերով։ 2011-ին, երբ նրանց միջև հարաբերություններ են սկսվել, պարզվել է, որ նրանք ծնվել են միևնույն հիվանդանոցում միևնույն օրը։

Фото: © Shauna Gracey/SWNS

Մայիսին զույգը ծրագրում է ամուսնանալ։

Фото: © Shauna Gracey/SWNS

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել