748

Լոնդոնում Huawei Ascend P6-ի շնորհանդեսի ժամանակ Ռիչարդ Յուն հայտնել է, որ իրենք կցանկանային գնել Nokia-ն, որպեսզի ֆիննական ընկերությանը օգնեն հետ բերել նախկինում ձեռք բերված սմարթֆոնների արտադրության առաջատարի անունը։ Նա հիշեցրել է, որ չինական ընկերությունը շատ արագ է աճում և շուտով կդառնա Samsung-ի և Apple-ի մրցակիցը։ Սակայն ավելի արագ աճի համար այժմ  քննարկում են խոշոր ձեռքբերումների հարցը։ Մենք պատրաստ ենք դիտարկել այդպիսի գործարք, սակայն ամեն ինչ կախված է Nokia-ից<…>: Անկախ այն բանից` կդառնա Windows Phone-ը հաջողակ, թե ոչ, այն ունի շատ փոքր բաժին շուկայում։ Windows-ով սմարթֆոնները շատ թույլ են, չնայած դրան, նրանց արտադրության համար անհարաժեշտ է գնել լիցենզիա։ Իսկ Android-ը անվճար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել