Պատահաբար աչքովս ընկավ, որ Աբովյանի դպրոցներից մեկում դպրոցական երեխաներին ստիպում են Գարդասիլով պատվաստվել։ Մասնագետներն ահագին ժամանակ է, ինչ բարձրաձայնում են, որ այդ կախարդական Գարդասիլը կողմնակի բացասական ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա։ Բացի այդ, եթե առաջներում Գարդասիլ չկար, պապիլոմա վիրուսը կարո՞ղ է հելել, մեր բնակչությունը ուտում էր։ Իհարկե ոչ։

Ինչպես պարզվում է, առողջապահության նախարարությունը պիլոտային գրանտ է ստացել, որպեսզի օտարները փորձարկումներ անեն մեր բնակչության վրա, տեսեն, թե ինչ արդյունք է տալիս այդ դեղը՝ առանց խղճի խայթի օգտագործելով մեր փոքրիկներին որպես «փորձաճագար»։

Բա հիմա գրանտը վերցրել են, մեր հարգարժան առողջապահության նախարարությունը հո՞ չի հրաժարվելու ձրի պանրից։ Ավելին՝ մեր առողջապահության Հիպոկրատի կեղծ հետևորդ Արսեն Թորոսյանն էլ գլուխ է գովում, որ ինքը պապիլոմայի դեմ պատվաստվել է։

Հետո էլ մենք ուրիշներին մեղադրում ենք մեր երկրին վնաս հասցնող խողովակներից գրանտներ ստանալու մեջ՝ չտեսնելով, որ առողջապահության նախարարությանն առաջին հերթին հետաքրքրում է թակարդի միջի ձրի պանիրը։ Ագռավին ասին՝ ծիռտդ դեղ ա, էն էլ գանց ծովի մեջ ծռտեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել