Մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացվելիք Գինու փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 3-ին՝ ժամը 12.00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 24-ը երկկողմանի արգելվելու է երթևեկությունը Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Մոսկովյան-Սարյան փողոցների խաչմերուկ:
Բացի այդ՝ մայիսի 3-ին՝ ժամը 08.00-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: