Instagram սոցիալական ցանցում հայտնվել է 13-ամյա Եվա Հեյմանի աքաունթը, որը զոհվել է Օսվենցիումում Հոլոքոստի ժամանակ: The New York Times-ի տվյալներով հրապարակումների տվյալները վերցված են աղջկա իրական օրագրից, որը նրա մայրը գտել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

eva.stories-ը հովանավորվել է իսրայելցի գործարար Մաթի Կոհավիի կողմից. նախագծի արժեքը մի քանի միլիոն դոլար է կազմել: Ըստ հեղինակների մտահղացման՝ այս աքաունթը պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ կլիներ Հոլոքոստի ժամանակ:

Եվայի մասին պատմությունը սկսվում է կարճ տեսանյութով, որտեղ աղջիկը նշում է իր ծննդյան տարեդարձը: Նա պարում է ընկերուհիների հետ, սիրահարվում և ստանում իր առաջին կոշիկների զույգը: Երջանիկ պահերն ընդհատվում են նացիստների քաղաք ներխուժմամբ: Եվան հայտնվում է համակենտրոնացման ճամբարում:

Հրեա աղջկա պատմությունը մեծ աղմուկ է առաջացրել գրեթե ամբողջ աշխարհում: Աղջկա էջին արդեն ավելի քան 200 հազար մարդ է բաժանորդագրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել