Առողջ քունը և քնելու դիրքը կարող են ազդեցություն ունենալ ինչպես տրամադրության, այնպես էլ մի շարք հիվանդությունների վրա։ Եթե ճիշտ դիրքով քնեք, ապա կարող եք ազատվել մի շարք հիվանդություններից։
Մեջքի ցավ
Մեջքի ցավի ժամանակ դուք պետք է քնեք փորը դեպի վերև և ծնկների տակ բարձ դրած։ Այս դիրքը կթեթևացնի մեջքի ցավը։
Մրսածություն
Մրսածության ժամանակ պետք է քնել մեծ բարձի վրա, որպեսզի չխցանեք քթի խոռոչը։ Այս դիրքը կբարելավի ձեր ինքնազգացողությունը։
Միգրեն
Միգրենի ժամանակ դուք պետք է քնեք մեջքի վրա՝ գլուխը շրջապատելով բարձերով, որպեսզի այն չկարողանա շարժվել։ Այս դիրքը կազատի գլխացավից։
Բարձր ճնշում
Բարձր ճնշման ժամանակ քնեք դեմքով դեպի ներքև։ Գիտնականները ստուգել են դեմքով վերև և ներքև քնած մարդկանց ճնշումը։ Ճնշումն ավելի ցածր է եղել, երբ մարդիկ դեմքով ներքև են քնած եղել։
Պարանոցի ցավ
Պարանոցի ցավի ժամանակ բարձի փոխարեն ծալած սրբիչ օգտագործեք։ Սրբիչը կթեթևացնի պարանոցի լարվածությունը։