Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն ամուսնացել է իր ընկերուհու՝ Ֆիլիպե Կոանի հետ, հաղորդում է The Daily Mail-ը: Պարբերականի տվյալներով՝ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին, Լոնդոնի կենտրոնում, Օլդ-Մերիլեբոն քաղաքապետարանում:

Նշվում է, որ միջոցառումն անցել է առանց հոլիվուդյան հյուրերի. ներկա են եղել միայն ընտանիքի անդամները և ամենամոտ ընկերները: Արարողության ժամանակ զույգը չի լուսանկարվել և շուտով հեռացել է:

Միջոցառման փակ ձևաչափն անակնկալ է դարձել բրիտանական լրատվամիջոցների համար, քանի որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Լոուն և Կոանը պատրաստվում են հարսանեկան արարողությունը կազմակերպել Ֆրանսիայում՝ շոու բիզնեսի իրենց ընկերների մասնակցությամբ:

Image result for Джуд Лоу и Филиппа Коан

Իրենց նշանադրության մասին զույգը հայտարարել է այս տարվա փետրվարին, չորս տարվա հարաբերություններից հետո: Սա 46-ամյա Լոուի երկրորդ ամուսնությունն է. 1997-ից մինչև 2003 թ.-ը նա ամուսնացած է եղել անգլիացի դերասանուհի Սեյդի Ֆրոսթի հետ, որի հետ համատեղ 3 երեխա ունի: Դերասանը նաև դուստր ունի մոդել Սամանթա Բուրքից և ևս մեկ դուստր՝ երգչուհի Քեթրին Հարդինգից:

Ֆիլիպե Կոանը 32 տարեկան է, իր Twitter աքաունտում նա որպես բիզնես հոգեբան է ներկայանում: The Daily Mail-ի աղբյուրի համաձայն՝ Լոուն ուրախ է, որ ընկերուհին շոու բիզնեսի աշխարհից չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել