Թե ինչ կապ ունի հավատարմությունը կնոջ ծնոտի հետ, կասեն շատ տղամարդիկ ու նույնիսկ չեն էլ կարող պատկերացնել, որ այս ինֆորմացիան հավաստի դարձնելու համար ամերիկացի գիտնականները երկար տարիներ ուսումնասիրություններ են անցկացրել:
Դե ինչ, զինվեք համբերությամբ և շարունակեք ընթերցել:
Ըստ այս հետազոտությունների` անհավատարմության համար առաջին հերթին կասկածվում են մեծ ծնոտ ունեցող կանայք: Դե իհարկե բոլորին հետաքրքրում է, թե ինչպես են անցկացվել այս ուսումնասիրությունները և ինչու հենց մեծ ծնոտով կանայք: Ուրեմն, մի խումբ գիտնականներ և հոգեբաններ աշխատել են մեծ թվով երիտասարդ կանանց հետ և հարցրել են նրանց իրենց սեքսուալ երևակայության և սիրային խաղերի մասին: Իսկ հետո մի խումբ տղամարդիկ գնահատել են այս նույն խմբի կանանց` որպես հետագա զուգընկերոջ, ի նկատի ունենալով նրանց «նպատակասլացությունը»:
Սակայն տղամարդկանց նախապես չեն ասել, որ այս ամենի տակ հաշվի է առնվում կնոջ սեքսուալությունը: Այս ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ մեծ ծնոտ ունեցող կանայք ավելի կրքոտ են, քան ավելի նուրբ ծնոտով կանայք: Սակայն հենց վերջիններս են իրենց հմայչությամբ ավելի շատ գրավում տղամարդկանց ուշադրությունը: Պարզվում է նաև, որ տղամարդկանց մեծամասնությունը խուսափում է «տղամարդկային» այսպիսի յուրահատկությամբ օժտված կանանցից: Մեծ ծնոտը հաճախ փաստում է այն մասին, որ տղամարդկային հորմոնի տեստոստերոնի քանակը կնոջ օրգանիզմում ավելի շատ է, քան սովորաբար կարող է լինել: Այս հորմոնի մեծ քանակությունը կանանց մոտ բարձրացնում է սեքսուալ ակտիվությունը, չնայած որ սա ավելի շատ ուղղված է տղամարդկանց: Ու քանի որ տղամարդկանց շրջանում կա այն տարածված կարծիքը, թե իրենց կարող են դավաճանել միայն սեքսուալ ակտիվ կանայք, իսկ սեքսուալ ակտիվություն ունենում են մեծ ծնոտով կանայք, սրանից էլ հետևություն` տղամարդիկ խուսափում են մեծ ծնոտով կանանցից` կանխազգալով նրանց անհավատարմությունը: Եթե անդրադառնանք համաշխարհային ճանաչում ունեցող կանանց, ապա կարելի է ասել, որ մի դեպքում այս վարկածը հավաստի է, խոսքս արքայազն Չարլզի նախկին սիրուհու` մեծ ծնոտ ունեցող դքսուհի Կորնուելսայայի մասին է, ով սիրավեպի ընթացքում դեռևս Էնդրյու Պարկեր Բոուլզի կինն էր: Եվ իհարկե, ժխտող վարկածը, կարելի է հիշել թեկուզ դերասանուհի Ջոան Վուդվորդին, ով, ունենալով մեծ ծնոտ, շատ երջանիկ է եղել ամուսնու` Փոլ Նյումանի հետ: Իսկ այդ ամուսնությունը տևել է 50 տարի: Ընտրությունը ձերն է` կամ չեք հավատում այս ամենին և չեք կասկածում ձեր սիրելի կնոջը, կամ հավատում եք, բայց կրկին չեք կասկածում, քանի որ դուք փոխադարձաբար վստահում եք միմյանց, իսկ սա զույգերի կյանքում ամենակարևոր գործոնն է: